Մայրենիի մայիսյան ․ֆլեշմոբ

1. Տրված բառերից առանձնացրո՛ւ ավելորդ բառը։ Գրի՛ր, թե ինչ սկզբունքով ես ընտրել այն․
Մեծ, հսկա, վիթխարի, փոքր, խոշոր, հսկայական
Փոքր, որովհետև հետևյալ բառերն մեծի հոմանիշներն են։

2. Գտի՛ր թաքնված բառը: (Առաջադրանքը կազմել է Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորող Դավիթ Մարտիրոսյանը։)

Անխորագիր պատկեր

Սեբաստացի

3. Կազմի՛ր նոր բառեր՝ բառի վերջում ավելացնելով մեկական տառ
Վեր, սար ,գիր, շուն, վեր, լուր, սուր։
Վերջ, սարդ, գիրք, շունչ, վերք, լուրջ, սուրճ։

Continue reading “Մայրենիի մայիսյան ․ֆլեշմոբ”

5.3 դասարան. հաշվետվություն

1) Արփի Հարութունյան
2) Ինեսա Գասպարյան
3) Մարիա Սայադյան
4) Մարկ Բաղդասարյան
5) Հարություն Թոմվասյան
6) Գաբրելիա Աղամալյան
7) Մարիա Միքայելյան
8) Անգելինա Արշալույսյան —
9) Ջոզեֆ Զեյթուն
10) Ջորջ Հովհաննիսյան —
11) Լուզիա Տոնոյան —
12) Լիլիթ Գրիգորյան —
13) Նելլի Համբարձումյան —
14) Տիգրան Սուպիկյան —
15) Անգելինա Վարդազարյան —
16) Էդվարդ Նավասարդյան
17) Արեգ Գուլքանյան
18) Միքայելյան Միքայել —
19) Սարգսյան Մոնիկա —
20) Նանե Հովակիմյան
21) Սեմ Աղեկյան —

Մայրենի փետրվար-մայիս .հաշվետվություն

Փետրվար
Լեզվական աշխատանք
Լեզվական աշխատանք
Հովանես Թումանյան
Թվական
Լեզվական աշխատանք
ԽԵՎ ՆՈԽԱԶԸ ԵՎ ՄԱՔԻՆ
Լեզվական աշխատանք
Մայրենիի փետրվարյան. ֆլեշմոբ
Իմ մայրենի
Լեզվական աշխատանք
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ (Վահան Տերյան )
Իմ տերյանական բառարանը

Մարտ

Լեզվական աշխատանք
Ստեղծագործական աշխատանք․ Իմ մայրիկ
Բանաստեղծություններ մայրիկի մասին
Իմ չարենցյան բառարան
Հայրենիք
Մայրենիի ֆլեշմոբ։ Մարտ
Վերլուծություն
Լեզվական աշխատանք
Իմ գիրքը
Նուսումնական գարուն․ մայրենի

Ապրիլ
Լեզվական աշխատանք
Դերանուններ
Հետազոտական աշխատանք
Կենդանիների վեճը
Մանուկ-խան
Հնարագետ Ջուլհակը
Փոխեցին գլուխները
Լեզվական աշխատանք
Լեզվական աշխատանք
Լեզվական աշխատանք
Վերլուծություններ
Լեզվական աշխատանք
Իմ գիրք
Լեզվական աշխատանք
Լինել և ունենալ
Լեզվական աշխատանք Կոչական
Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

Մայիս
5-րդ դասարանի Ելք ստուգատես
Հով․ Թումանյան
Լեզվական աշխատանք
Մայրենի փետրվար-մայիս .հաշվետվություն

Լեզվական աշխատանք

Առանձնացրո՛ւ հոմանիշ (նույն իմաստն ունեցող) բառազույգերը։
Օրինակ՝ զարթնել-արթնանալ

Խմել, ընթերցել, թոռոմել, թոշնել, որոնել, բարևել, ըմպել, ստել, վճռել, խաբել, ողջունել, կարդալ, փնտրել, որոշել։

Խմել — ըմպել
ընթերցել — կարդալ
թոռոմել — թոշնել
որոնել — փնտրել
բարևել — ողջյունել
ստել — խաբել
վճռել — որոշել

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

զվարթ — տխուր

շքեղ- հասարակ

գունավոր — անգույն

ընդարձակ — անձուկ

կոպիտ — նուրբ

Յուրաքանչյուր բառի դիմաց հատկանիշ (ինչպիսի՞ հարցին պատասխանող) ցույց տվող բառեր գրի՛ր։ Օրինակ՝ մայրիկ-բարի, հոգատար, ներողամիտ, քնքուշ, մեծահոգի

բժիշկ — խելացի, հոգատար

ուսուցիչ — բարի, բարեդեմ․

հայրիկ- ուժեղ, հզոր․

ծաղիկ- քնքուշ, գեղեցիկ

գիրք- ուսուցողական, հանճար․

խաղալիք- մեծ, փոքր․

Continue reading “Լեզվական աշխատանք”

Հով․ Թումանյան

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։

4․1 դասարան Ելք ստուգատես

4․1 դասարան
1․ Արգեա Հովհհանիսյան
2․ Վիկտորյա Սահակյան
3․ Աիդա Բաղիրյան —
4․ Եվա Ցիրունյան
5․ Փյունիկ Առաքելի —
6․ Նանե Կուրեղյան
7․ Միա Կյուրեղյան —
8․ Նարե Մկրտչյան
9․ Լուսե Կյուրեղյան —
10․ Վազգեն Մկրտչյան —
11․ Արամ Ղազարյան
12․ Միքայել Համբարձյումյան
13․ Ֆերդինանտ Եղոյան —
14․ Ռոբերտ Էվոյան
15․ Ֆրեդ Հակոբյան
16․ Մարալ Ավագյան
17․ Արման Աղաջանյան —
18․ Ինեսա Առաքելյան —
19․ Ալեքսեյ Ստեփանյան —
20․ Ալիկ Կիրակոսյան
21․ Ադրինա Անդոնյան
22․ Ռայմոնդ Հոսեյնի —
23․ Միքայել Թառլոյան —

5-րդ դասարանի Ելք ստուգատես

Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:

Սա իմ նոր բլոգը ՝ Կատրին Լալայան, իսկ սա իմ հին բլոգում գտնվող առաջին նյութը ՝ Իմ մասին:

Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչու:

Հետաքրքիր փաստեր
Հայրենագիտություն
Իմ գիրքը
Բնագիտություն
English
Русский
Մայրենի
Ֆլեշմոբ
Մաթեմատիկա
Ամենաքիչ նյութը ավելացնում եմ բնագիտույան կարգում, որովհետև դասերը քիչ են և բանավոր:

Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչու եք հավանում:

Ինձ շատ է դուր գալիս այս ՝ բլոգը, ինձ դուր գալիս սա, որովհետև աստեղ ամենինչ կոկիկ է և մանրամասն:

Գրել ձեր, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Ծնողներս ամենօր նայում են իմ բլոգը և նրանց դու է գալիս նաև շատ ժամանակ նրանք էլ են ստանում գիտելիքներ այս՝ Հետաքրքիր փաստեր, կարգից:

Ընտրել միջին դպրոցում դասավանդող ուսուցիչներից մեկի բլոգը:
Ես ընտրել եմ այս՝ Կարինե Տեվոսյան, բլոգը:

Բլոգում գտնել /իմ մասին/ բաժինը, ծանոթանալ բլոգի հեղինակի հետ:
Չստացվեվց գտնել բաժին:

Գրել, թե բլոգի հեղինակը ինչ առարկա է դասավանդում:
Դասավանդում է Ֆրանսերեն:

Գտնել բլոգի բաժինները, ուսումնասիրել դրանք, դուրս գրել այն բաժինները, որոնք կարող են ձեզ հետաքրքրել:

Ինձ հետաքրքեց Հեքիթայան Փարիզ:

Ճամփորդություն բաժնից նայել և գրել, թե բլոգի տերը ուր է ճամփորդել:

Նա ճամփորդել է, « Փարաջանովի թանգարանում » , « Գյումրիում », « Կոնդում », « Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան » նաև նա հաղթահարել է տարբեր բածրունքներ:

Ուսումնասիրել բլոգի արտաքին տեսքը, կարծիք գրել դրա մասին։
Բլոգի արտաքին տեքը սկսվում է Ֆրանսիաի հայտնի թանգարանի նկարով: Եվ ավարտվում է գեղեցիկ շարված, հետաքրքիր և ուսուցողական նյւթերով:

Ո՞ր դասարանից ես հաճախում Հարավային դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշիր դպրոցը։

Ես եկել եմ << Երևանի թիվ 12 Վիկտոր Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցից >> 2-րդ դասարանում։

Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:

Կարևորում եմ գիտելիքներ ստանալ և ես երբեք չեմ մոռանա ընկերներիս և ուսուցիչներին։

3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:

Սպասվում է հետաքրքիր և ուսուցողական դասեր նաև հրաշալի ուսուցիչներ։

Պատրաստիր 2-3 րոպեանոց տեսանյութ, որը պատմում է Հարավային դպրոցի միջավայրի մասին։

Շուտով կպատրաստեմ։

Ծնողներին խնդրիր, թող մի քանի նախադասությամբ խոսեն քո ուսումնական գործունեության մասին Հարավային դպրոցում:

Ուսումնական գործընթացը ուղեկցվում է բազմակողմանի հմտությունների զարգացմամբ, որը նպաստում է ճանաչողական գործիքակազմի զարգացմանը, համագործակցությանը, ինքնուրույնությանը։

Ի՞նչ գիտեք Միջին դպրոցի մասին:

Գիտեմ, որ այտեղ սովորում են 6-8 դասարանցիները։ Նաև այնտեղ կան ավելիշատ առարկաներ քան 5-րդ դասարանում։

Ցանկանո՞ւմ եք տեղափոխվել Միջին դպրոց:

Այո իհարկե, բայց շատ կկարոտեմ Հարավային դպրոցը։

Թվարկեք Միջին դպրոցի ձեզ ծանոթ ուսուցիչներին:
Ես ճանաչում եմ ընկեր Միքայելին սուսերամարտ ուսուցիչ և ընկեր Նառաին տարբեր սպորտաձևերի ուսուցչուհի։

Ինչպիսի՞ն կցանկանայիք, որ լիներ Միջին դպրոցը:

Կուզեի ամեն մի երեխա իր համար կազմեր դասացուցակը։

Քո սովորական մեկ օրը նկարագրիր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրիր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․

Ես առավոտյան արդնանում եմ շորերս հագնում, լվացվում, և մազերս հարդարում և շտապում եմ դպրոց։ Անում եմ դասերս նախաճաշում։ Նաև երկարորիաին կատարում դասեր նորից ճաշում եմ և գնում տուն։ Տանը հանգստանում եմ, խաղում եմ շնիկիս հետ։ Հաց եմ ուտում և ընտանիքիս անդամների հետ դիտում ֆիլմ։ Այքանով ավարտվում է իմ օրը և վերջում ես գնում եմ քնելու։


Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

«Երեխե՛ք, նայեցեք այս վայր ընկած չինարի ծառին, տեսեք ինչպես մեկնվել է, և արդեն սկսել է փտիլ։ Մի ժամանակ սա դալար է եղել և ձեզ նման փոքր։ Բայց երբ որ սկսել է բարձրանալ՝ շատ գոռոզացել է։ Պտուղ չի ունեցել, որ ճղները կռացներ, գլուխը խոնարհեցներ։ Աստված սրան բարձրանալու շնորհք է եղել տված, բայց սա իր գլխի պատիվը չի իմացել, Աստուծո ողորմությունը չի հասկացել։ Այս հիմարն ուզեցել է այնքան բարձրանալ, որ գլուխը երկինք հասցնե և իր ճղներով երկնքի սիրտը ծակծկե։ Աստված բարկացել է սրա գոռոզ մտածության վրա և ահագին բարձրությունից տապալել է»։

Այս խոսքն ասողը Գյուլնազ տատն էր, որի անունը դուք, իմ փոքրիկ ընթերցողներ, պետք է որ լսած լինիք։ Լուսահոգին ամեն բան գիտցող մի պառավ էր և շատ երեխայասեր։ Օրը ցերեկով բոլոր երեխեքս հավաքվել էինք մոտը, հոգնած լինելով շատ խաղալուց, որ տատիկը մի բան պատմի մեզ, որ մենք հա՛մ լսենք, հա՛մ հանգստանանք։

Դուրսը, կանաչ խոտի վրա, մի տանձենու շվաքում էինք նստոտել։ Եղանակը գարնանային էր։

– Մենակ ծառերը չեն, որ հիմարաբար գոռոզանալ գիտեն, մի ժամանակ մարդիկն էլ են այդպես եղել։ Նրանք էլ մի աշտարակ են շինել այն մտքով, որ նրա ծայրը երկինք հասցնեն և այնտեղից Աստուծո հետ կռիվ սկսեն։ Աստված համբերել է միառժամանակ, մինչև նրանք աշտարակի ծայրը մոտեցրել են երկնքին և սկսել են ավելի գոռոզանալ։ Դրա վրա Աստուծո համբերությունը հատել է. նրանց աղմուկից ու աղաղակներից ձանձրացած՝ սաստիկ քամի է բարձրացրել և աշտարակի ամեն մի քարը, ամեն մի քարփիչը ուրիշ-ուրիշ աշխարհք է գցել…

– Ո՜ւհ, ինչքա՜ն բարձր է եղել այդ աշտարակը, որ ծայրը մինչև երկինք է հասել,– բացականչեց երեխաներից մեկը։

– Աշտարակը չի եղել բարձր,– ծաղրեց նրան մի ուրիշը,– այլ՝ երկինքն է եղել ցածր։ Այնպես չէ՞, տատիկ, որ երկինքն առաջ մեզանից շատ մոտիկ է եղել։

– Այո՛, երկինքը մեզանից մոտիկ է եղել, բայց այդ եղել է աշտարակը շինելուց առաջ։ Աշտարակը շինելիս երկինքը բարձր է եղել, և աշտարակն էլ այնքան բարձրացրած են եղել, որ նրա գլուխը գետնքից երևալիս չի եղել, այնքան բարձր է եղել, որ ձմեռը նրա վրա բարձրացողը մինչև ամառը հազիվ է եղել ցած գալիս… Բայց դրանից առաջ, ճշմարիտ է, երկինքը շատ մոտիկ է եղել մեզանից, այնքան մոտիկ, որ երեխեքը գնդակ խաղալիս շատ անգամ երկնքին է եղել դիպչում գնդակը և այնտեղ էլ մնում։

– Ինչո՞ւ էր այնտեղ մնում գնդակը, տատի՛կ, թող դիպչեր, էլ ետ վայր ընկներ,– հարցնում էինք մենք և միևնույն ժամանակ ավելի մոտենում տատիկին, որ լավ լսենք նրա պատմությունը երկնքի մոտիկության մասին։

– Նրա համար էր այնտեղ մնում, որ երեխեքը մյուս անգամ երկնքին չխփեն և Աստծուն անհանգիստ չանեն։ Հապա չե՞ք լսել, որ մեկ անգամ Արևամանուկը պատահմամբ իր նետը դիպցրել էր Արեգակին, նա էլ անիծել էր Արևամանուկին դրա համար և ասել. «Այսուհետև ցերեկները չապրիս դու, որ իմ երեսը չտեսնես»։ Այնուհետև խեղճ Արևամանուկը ցերեկները մեռնում է եղել և գիշերը կենդանանում։ Նրան այդ պատժից ազատում է Արևահատը՝ Օձամանուկի նշանածը։ Բայց Արևահատի վերջը ձեզ չեմ պատմել, կարծեմ։

Continue reading “Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները”

Լեզվական աշխատանք Կոչական

Կոչական

341. Նախադասության ընդգծված բառերը հանի՛ր։ Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչ-որ տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:

Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել` Իսպանիայի թագաժառանգի համար:
Շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել` Իսպանիայի թագաժառանգի համար:

Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Այդ օրվանից մինչև այսօր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):

Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլիստ:
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին։

Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե, 1937 թվականին են առաջին անգամ համարներ գրել:
Ֆուտբոլիստների շապիկների վրա, 1937 թվականին են առաջին անգամ համարներ գրել:

Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:
Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները։

Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:
Համարները, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:

342. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրությո՞ւն դարձրու և փորձի՛ր բացատրել:

Եղիշե, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու։
Հասմի՜կ, այս երկտողից բացի ուրիշ բան չի՞ գրել: Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ.
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:
Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել։

Նախադասությունում ընդգծված բառերը ցույց են տալիս, թե ում է ուղված հարցը։

Continue reading “Լեզվական աշխատանք Կոչական”

Լինել և ունենալ

Մի անգամ ուսուցիչ Քերականը գնում էր գնացքով և լսում էր խցիկի հարևանների խոսակցությունը: Բանվորներ էին հարավային Իտալիայից, որ արտասահման էին գնացել: Նրանք այնտեղ երկար էին աշխատել և հիմա հարազատներին տեսնելու համար ժամանակավորապես տուն էին դառնում:
-Ես 5 տարի առաջ եմ ուղևորություն ունեցել Իտալիա,- ասաց նրանցից մեկը:
– Իսկ ես Բելգիա եմ ուղևորություն ունեցել, ածխահանքում եմ աշխատել, և դա շա~տ դժվար էր:
Որոշ ժամանակ ուսուցիչ Քերականը լսում էր նրանց ու լռում: Բայց, եթե նրա դեմքին նայեիք, կնկատեիք, թե ինչպես է բարկանում և ինչքան նման է ջրով լիքը թեյնիկի, որն ուր որ է կեռա: Վերջապես ջուրը եռաց, կափարիչը թռավ, և խիստ նայելով ուղեկիցներին՝ ուսուցիչ Քերականը բացականչեց.
— «Ուղևորությո~ւն եմ ունեցել, ուղևորությո~ւն եմ ունեցել»: Էլի. «լինել» բայի փոխարեն «ունենալ» բայն օգտագործելը հարավցիներիդ սովորությունն է: Մի՞թե դպրոցում ձեզ չեն սովորեցրել, որ պետք է ասել. «Ես եղել եմ Իտալիայում», ոչ թե՝ «Ես ուղևորություն եմ ունեցել Իտալիա»:
Բանվորները լռեցին` հարգանքով լցված այդ սպիտակ մազերով, սև գլխարկով պատկառելի սինյորի նկատմամբ:
– «Ունենալ» բայը չի կարելի այդպիսի կապակցությամբ գործածել,- շարունակեց ուսուցիչ Քերականը,- դա կոպիտ սխալ է: Դա սխալ արտահայտություն է:
Բանվորները հոգոց հանեցին: Հետո նրանցից մեկը հազաց, կարծես համարձակություն էր հավաքում, և ասաց.
– Շատ հնարավոր է, սինյո´ր, որ դուք ճիշտ եք: Դուք, հավանաբար, շատ եք սովորել: Իսկ ես ընդամենը կրտսեր դպրոցն եմ ավարտել, բայց էն ժամանակ էլ ստիպված էի ավելի շատ ոչխար արածեցնել, քան դասագրքով զբաղվել: Շատ հնարավոր է, որ դա սխալ արտահայտություն է:
– Իհարկե, սխալ է:
– Հա-հա: Ու դա, երևի, շատ կարևոր է, չեմ վիճում: Բայց, ինձ թվում է, որ դա նաև շատ տխուր արտահայտություն է, շա՜տ: Ախր, մենք ստիպված ենք աշխատանք փնտրել օտար երկրներում… Ստիպված ենք լինում երկար ժամանակով լքել մեր ընտանիքները, երեխաներին:
Ուսուցիչ Քերականը շփոթվեց.
– Իհարկե…. Ընդհանրապես…Մի խոսքով… Սակայն, ինչ էլ որ լինի, ամեն դեպքում պետք է ասել «եղել եմ», ոչ թե ես «ուղևորություն եմ ունեցել»: Այդպես միայն գերմանացիներն են խոսում: Իսկ մենք պետք է գործածենք այլ բայ` ես եղել եմ, մենք եղել ենք, նա եղել է…
– Էհ,- հարգալից ժպտալով՝ ասաց բանվորը,- ես եղե´լ եմ: Մենք եղե´լ ենք… Գիտե՞ք, թե մենք ամենաշատը որտեղ կուզենայինք լինել: Մեր հայրենիքում: Չնայած մենք ուղևորություն ենք ունեցել Ֆրանսիայում էլ, Գերմանիայում էլ, բայց ամենից շատ կուզեինք այստեղ լինել` Իտալիայում, չհեռանալ այստեղից, աշխատանք, լավ տուն ունենալ և հանգիստ ապրել մեր տանը:
Եվ նա պարզ ու բարի աչքերով նայեց ուսուցիչ Քերականին: Ուսուցիչ Քերականը շատ էր ուզում բռունցքներով ծեծել իր գլուխը: Եվ ինքն իր հասցեին փնփնթում էր. «Տխմա´ր: Դու իսկական հիմար ես, ուրիշ ոչինչ: Սխալներ ես փնտրում… Սխալ արտահայտություննե~ր… Իսկ սխալը, և շատ ավելի լուրջ սխալը, ուրիշ տեղ է»: